copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:41 03-01-2026

Բանտերն էլ են գերծանրաբեռնված, պահանջում եմ ազատ արձակել քաղբանտարկյալներին․ Վարազդատ Հարությունյան

«Իմ ծնվելու տարիներից այս կողմ էներգետիկ խնդիրներ չունեցած երկրիս բարձրաստիճան պաշտոնյան կոչ է անում անջատել ավելորդ լույսերը, որ ենթակառուցվածքները չծանրաբեռնվեն ու շարքից դուրս չգան»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունանի գրառմանը։

Իրավապաշտպանի գնահատականով՝ երկրի կյանքի կազմակերպման բոլոր այն ոլորտները, որոնք գտնվում են պետության (այս իշխանության) ուղիղ կառավարման ներքո ճիշտ նույն վիճակում են, ինչ ՀԷՑ-ը․

«-Ճիշտ այսպիսի տեսք ունի արտաքին քաղաքականությունը,

-այսպիսին է եղել նաև պատերազմի կառավարումը,

-հանցավորության դեմ էլ են այդպես պայքարում` հավաքելով մարդկանց օրինական զենքերը, իսկ անօրինականները թողնելով փողոցներում իրար վրա կրակողների ձեռքը,

-մարդու իրավունքները նույն` «տրաքած» վիճակում են,

-այսպես են կառավարվում պետական ֆինանսները,

-ֆինանսների նախարարն այսպես է լրացնում իր հայտարարագիրը,

-առողջապահական ռեֆորմներն այսպիսի արդյունքներ են գրանցելու,

-հարկման ռեժիմն այս նույն մակերեսայնությամբ է որոշվել փաստաբանների, հաշվապահների, խորհրդատուների համար,

-զարգացող, սակայն ճգնաժամային օրեր ապրող հանրային սննդի ոլորտի հարկային դրույքաչափերն այսպես բարձրացան,

-իրավապահ և դատական համակարգն այս նույն «սղլիկ» ձեռքերում է,

-նույնիսկ ձեր կազմակերպած «մասնավոր պատարագներն» են այսպես անցնում,

-օրենսդիրն այս նույն «նախանձախնդրությամբ» է վերաբերվում գործադիրի բերած բոլոր օրենսդրական նախաձեռնություններին ու ընդունում դրանք առանց խորանալու,

-պետական և համայնքային գնումները, կրթական ռեֆորմները, ֆինանսաբանկային կյանքը և այլն, և այլն...»։

Վարազատ Հարությունյանը հավելել է նաև․ «Հ.Գ. Բանտերն էլ են նույն կերպ գերծանրաբեռնված, ուստի պահանջում եմ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին և կոչ եմ անում համաներում հայտարարել որոշակի խումբ հանցագործությունների համար»:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ այսօր քաղաքացիներին կոչ էր արել խնայել էլեկտրաէներգիան։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան