copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 19:32 30-12-2025

Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Կատարի նորանշանակ դեսպանին

Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության նորանշանակ դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Այս հայտնում են ԱԳՆ-ից:

Հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ալ-Սուլայտինին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ Հայաստանում Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ընդլայնմանը:

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակելու աշխատանքները՝ տնտեսական, էներգետիկ, գիտամշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության մեծ ներուժն իրացնելու և նոր հնարավորություններ բացահայտելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված