Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 00:03 27-12-2025

Մենք պետք է հաստատենք իրական խաղաղություն և ապահովենք Հայաստանի տեխնոլոգիական թռիչքը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի կողմից իրեն վարչապետի թեկնածուն առաջադրելու որոշմանը:

«Հայաստանի անկախությունը նվաճած և Արցախի ազատագրման պատերազմում հայ ժողովրդի հաղթանակը առաջնորդած քաղաքական ուժի կողմից նման վստահությունը պարտավորեցնող է և ոգևորիչ:

Մենք պետք է հաստատենք իրական խաղաղություն և ապահովենք Հայաստանի տեխնոլոգիական թռիչքը դեպի տնտեսական և հոգևոր բարձունքներ»,- գրել է նա: