Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 08:22 26-12-2025

Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Գործադիրում մեր աղբյուրների համաձայն` կառավարության վերջին նիստից հետո Նիկոլ Փաշինյանը կոշտ խոսակցություն է ունեցել աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։

Վերջինիս նա մեղադրել է եկեղեցու դեմ արշավի օպերացիան ձախողելու մեջ։ «Մեծ-մեծ խոսում էիր, թե՝ թող վրաս էդ հարցը, թողեցի, ի՞նչ արեցիր»,- մոտավորապես այսպես է, ըստ աղբյուրի, կշտամբել Արայիկին Փաշինյանը։