Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 08:31 25-12-2025

Արգելել են մոտենալ ՔՊ-ականների տներին․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է։ Նա մեղադրվում է մի խումբ այլ անձանց հետ իր կուսակցին՝ Տիգրան Մակարյանին, ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք պատճառելու համար։ Նախկին թաղապետը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին, ասաց. «Չեմ կարծում` լինեմ միակը, որ միայն չափալախելու համար նստեմ, անգամ թեթեւ մարմնական վնասվածք չունի։ Եթե մարդուն ծեծեի, ձեռը ջարդեի, ծանր մարմնական լիներ, էլի չէի նստելու»։

Այսինքն՝ միայն «չափալախելու» համար 2 ամիս բանտային կալա՞նք եք կրել։ «2 ամիս կալանքը, ըստ մեկնաբանման, բացառապես նրա համար էր, որ պատգամավորներին (ՔՊ-ական պատգամավորների մասին է խոսքը՝ խմբ․) կամ նույն անձին նորից չծեծեմ կամ որեւէ գործողություն չանեմ։ Իմ վրա արգելք կա, որ ես պատգամավորների չծեծեմ, հանկարծ չգնամ՝ հաշվեհարդար տեսնեմ կամ այլ գործողություն չանեմ»։ Կոնկրետ ո՞ր պատգամավորների մասին է խոսքը: Ասաց, որ չգիտի՝ դատարանի որոշման մեջ անունները նշվում են, թե ոչ, սակայն գիտի, թե ում մասին է խոսքը․ «Կարծում եմ՝ կարիք չկա, որ ասեմ։ Իմ սահմանափակումն իրենց տան մոտ, իրենց մոտ չգտնվելն է: Դատարանում բանավոր կերպով դա է խոսակցությունը եղել։ Անկեղծ ասած, որոշմանը չեմ ծանոթացել՝ այնքան անհետաքրքիր է»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը