copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 13:59 24-12-2025

Վրաստանի վարչապետը պահանջել է իջեցնել սննդամթերքի մանրածախ գները

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել խորհրդարանին և իրավապահ մարմիններին ուսումնասիրել և միջոցներ ձեռնարկել երկրի սպառողական ցանցում գների իջեցման համար՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով հակամենաշնորհային մեխանիզմներ։

«Վրաստանում առանձին մանրածախ ցանցերի զուտ շահույթը կազմում է մինչև 14%, մինչդեռ Եվրոպայում այն ​​միջինը 2% է»,- ասել է Կոբախիձեն սպառողական գների վերաբերյալ հատուկ տեսաուղերձում։

Նա նշել է, որ Վրաստանի և եվրոպական երկրների միջև գների տարբերությունը զգալի է։

«Եթե համեմատենք Վրաստանում և Ֆրանսիայում նույն միջազգային ապրանքանիշի խանութների գները, ապա Վրաստանում կոնկրետ ապրանքանիշի արևածաղկի ձեթը 34%- ով թանկ է, մակարոնեղենը՝ 97%-ով, բրինձը՝ 180%-ով, կարագը՝ 30%-ով, պանիրը՝ 42%-ով, իսկ շոկոլադը՝ 47%-ով»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակը հաճախ վրացի արտադրողներին դրդում է իրենց ապրանքը վաճառել ոչ թե տեղական շուկայում, այլ արտասահմանում, չնայած պետությունը սուբսիդիաներ է տրամադրում վրացի արտադրողներին։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում
13:30 Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում
14:55 Խաչատրյան Գագիկը, երբ ազատության մեջ լինի, ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, որ տեսնի՝ թոշակը նստե՞լ է, թե ոչ․ Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի