Ներքին Տեսանյութ 51 րոպե առաջ - 13:30 11-09-2026

Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում

Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել։ Լավ կլինի, որ այդպիսի հայտարարություններից հետո ինչ-որ մեկը հայտնվի բանտում:

Այս մասին ասել է Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ:

«ՔՊ-ում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվել են այն պատճառով, որ իմ սիրելի գործընկերը հենց 2018 թ-ից օլիգարխ դառնալու հավակնություններ է ունեցել, ես թույլ չեմ տվել»,- ասել է նա:

«Իր հետ կապված եղել են բացահայտումներ, որոնք օրինական ուժի մեջ մտած վճիռներով են հաստատված, և կան քրեական գործեր: Լարվել է նրանից, երբ ավազի հանքերի ապօրինի շահագործման թեմա է բարձրացվել, պարզվել է, որ կամ ինքը, կամ իր հետ փոխկապակցված մարդիկ եղել են ներգրավված, պարզվել է, որ ապօրինի պետհամարանիշներով է շրջել»,- նշել է Փաշինյանը:

Տեսանյութ: