copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:26 23-12-2025

Սպանդանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն «Առողջ Մսամթերք» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցում իրականացրած անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան):

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Մասնավորապես՝ արտադրական օբյեկտի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, գործիքների, սարքավորումների համապատասխան սանիտարական ախտահանում չի իրականացվել, մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցի շեղբը մշակման չի ենթարկվել ոչ ուշ քան 1 ժամը աշխատանքից հետո։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար»:

Ամենից շատ դիտված