copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 12:35 22-12-2025

Արհեստական բանականությունը դեռ սովորելու կարիք ունի. Ավինյան

Մենք պետք է իրական կյանքում մի հատ հլը հասկանանք մեր արհեստական բանականությունը ինչքան ճշգրիտ է արձանագրել մեր խնդիրները։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով արհեստական բանականության օգտագործմամբ տարածատեղեկատվական տվյալների հավաքագրմանը և վերլուծությանը։

Նա դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության և բարեկարգման վարչության հպետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանին, ասաց.

«Ինձ թվում է այնտեղ որոշակի, այնուամենայնիվ, ճշգրտումների կարիք կա, որովհետև արհեստական բանականությունը դեռ սովորելու կարիք ունի և այսուհետ ինչ-որ մի փուլից սկսած, դա ձեր քարտեզն է լինելու, և դուք պարտավոր եք լինելու ինքնուրույն վարել այդ քարտեզը, օգտվել այդ քարտեզից և աշխատանքները պատվիրելիս առաջնորդվել նաև այս քարտեզով, որը պարտադիր չի միայն արհեստական բանականությամբ արվի։ Նաև ձեր աշխատակիցները պետք է աշխատեն, որպեսզի հստակ և ճշգրիտ լինի, բայց վերահսկողության տեսանկյունից ինքը շատ լուրջ գործիք է»։

Թևոսյանն արձագանքեց, օրինակ, արհեստական բանականությունը ճաքալցում արված հատվածն ընկալել է որպես ճաք։

Քաղաքապետն էլ նկատեց. «Այո, իրականում ճաքերի դեպքում միանշանակ արհեստական բանականությունը կարող է դեռ չտարբերակել ամբողջական խնդրահարույց ճաքը արդեն իսկ ճաքալցվածից, բայց փոսերի մասով վստահ եմ՝ հիմնականում ճիշտ է արձանագրում։ Մեկ-երկու մասնագետ էլ Դուք պետք է ունենաք, մինչև հաջորդ տարվա վերջ այս խնդիրը Ձեր տիրույթ պետք է գա, Դուք պետք է վարեք այս քարտեզը»։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել