copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 10:52 22-12-2025

Հայաստանի էներգետիկների առջև կանգնած են նոր գլոբալ մարտահրավերներ. ՀԾԿՀ նախագահ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհավորական ուղրձ է հղել Էներգետիկի օրվա առթիվ.

«Հարգելի էներգետիկներ,

Շնորհավորում եմ Ձեզ Էներգետիկի օրվա կապակցությամբ։

Էներգետիկան Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման առանցքային հիմնասյուներից մեկն է։ Էլեկտրաէներգետիկական համակարգի արդյունավետ և կայուն գործունեությամբ է պայմանավորված տնտեսության կարևորագույն ճյուղերի անխափան աշխատանքը, քաղաքացիների կյանքի որակը, ինչպես նաև բնակչության համար լույսի և ջերմության ապահովումը։

Այսօր Հայաստանի և ամբողջ աշխարհի էներգետիկների առջև կանգնած են նոր գլոբալ մարտահրավերներ, որոնց արդյունավետ հաղթահարման պատասխանատվությունը մերն է` գալիք սերունդների համար։

Ոլորտի մասնագետներն իրենց գործունեությունն իրականացնում են շուրջօրյա ռեժիմով՝ հաճախ բարդ և պատասխանատու պայմաններում։ Ամենաբարձր գնահատանքի է արժանի նրանց մեծ պատասխանատվությունն ու մասնագիտական նվիրվածությունը, որոնց շնորհիվ ապահովվում է էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների անխափան և կայուն գործունեությունը։

Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ անսպառ էներգիա, նոր ձեռքբերումներ, առողջություն և երջանկություն Ձեզ և Ձեր ընտանիքներին»։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել