Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 15:50 21-12-2025

Հուսով եմ՝ տիրադավները կզրկվեն պանակե կրելու իրավունքից

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումը․

Եպիսկոպոսական իշխանության կարևոր ատրիբուտներից մեկը «պանակե»-ն է՝ կրծքի շղթայակապ զարդը՝ սրբապատկերով ու թագով։ Այն շնորհվում է Վեհափառ Հայրապետի կողմից՝ օծման խորհրդակարգի ընթացքում։

«Պանակե» բառը ծագել է հունարեն «Ամենասուրբ» բառից, որ եղել է Տիրամոր բնորոշիչներից մեկը։ Ուստի այն սովորաբար պատկերում է հենց Աստվածածնին, երբեմն՝ Փրկչին, ավելի հազվադեպ՝ այլ սրբապատկերներ։

Ցավոք, Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը բանտային պայմաններում առժամանակ չեն կարող կրել իրենց պանակեները։ Մինչդեռ Տասը տիրադավները, որոնցից վեցի պանակեները շնորհել է անձամբ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը, շարունակում են անամոթաբար կրել կարգավիճակի, հավատարմության և ուխտի այդ խորհրդանիշը։

Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ տիրադավները զրկվեն պանակե կրելու իրավունքից, որին այլևս արժանի չեն։

Ձեզ գուցե հետաքրքրի