copy image url
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 12:20 20-12-2025

Մեծ մտավախություն ունեմ, որ առաջիկայում լինի քննարկում ոչ թե գերիների վերադարձի մասին, այլ Ադրբեջանը փորձի ստանալ սիրիացի 2 վարձկաններին

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքում գրել է.

Ինքս մեծ մտավախություն ունեմ, որ առաջիկայում լինի քննարկում, բայց ոչ թե դա լինի գերիների վերադարձի մասին, այլ փոխարենը՝ Ադրբեջանը փորձի ստանալ սիրիացի 2 վարձկաններին։ Սրա մասին առնվազն մամուլում տեղեկություններ հայտնվել են։ Ունեմ մեծ մտավախություն, որ դրա դիմաց ոչ միայն չենք ստանալու մեր բոլոր 23 ռազմագերիներին, այլ նրանց դիմաց Հայաստանը կարող է պայմանական 2-3 հոգու միայն վերադարձնել։

Իհարկե, ինքս ուրախ կլինեմ, եթե այս հարցում սխալվեմ, բայց ինքս տեսել եմ, թե հայկական կողմն այս հարցում ինչպես է բանակցում դեռ 2020 թվականից հետո։ Համոզված եմ, իրենք չեն հասկանում, թե Ադրբեջանի համար այս կամ այն կերպարն ինչ նշանակություն ունի, և դրա դիմաց ինչ կարող են ստանալ։

Ժամանակին, երբ Քարվաճառի 2 դիվերսանտների հարցն էր քննարկվում, մենք դրա դիմաց կարող էինք շատ մեծաթիվ գերիների ստանալ, ինչը ՀՀ իշխանությունը չկարողացավ անել։ Վախենամ՝ նման իրավիճակ լինի, հուսամ՝ այդպես չի լինի, բայց այդ մտահոգությունն ունեմ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը