Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:36 14-12-2022

Ընդդիմությունը ոչ թե ԱԺ հայտարարության նախագիծ էր ուզում ստանալ, այլ ուզում էր ԱԺ-ում ստանալ միտինգ. Կոնջորյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ է գումարվել՝ պայմանավորված Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններով։

ՔՊ խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանն անդրադառնարձավ ընդդիմության՝ արդեն սովորական դարձած «դահլիճը լքելու քաղաքական կապրիզին»։ «ԱԺ հայտարարության նախագիծը ոչ թե կենաց է, որտեղ պիտի մրցենք, թե ով է ավելի ճարտար, խիզախ, այլ պիտի կարողանանք այնպիսի միջազգային ուղերձներ հղել աշխարհին, որը սինքրոն կլինի ՀՀ իրականացրած արտաքին քաղաքականութանը»,- ասաց Կոնջորյանը՝ նշելով, որ առաջարկել են ընդդիմությանը կոմպրոմիսների գնալ․ «Բայց ընդդիմությունը ոչ միայն հրաժարվեց, այլ ինչպես տեսաք, հրաժարվեց մասնակցել նախագծի քննարկմանը, քննադատել, առաջարկներ անել։ Եվ հայտարարեցին, որ այսօր իրենց մոտեցումները կներկայացնեն հանրահավաքին։ Սա ի՞նչ է նշանակում, որ մեր ընդդիմությունը ոչ թե ԱԺ հայտարարության նախագիծ էր ուզում ստանալ, այլ ուզում էր ԱԺ-ում ստանալ միտինգ, ինչը որ չստացվեց»։



Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում