Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 10:49 19-12-2025

ՀՕՊ–ն այս գիշեր ուկրաինական 94 ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՌԴ ՊՆ

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ուկրաինական 94 անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

ՊՆ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «36 ԱԹՍ խոցվել է Ռոստովի մարզում, 17–ը՝ Բելգորոդի, 15–ը՝ Վորոնեժի մարզերի տարածքում։ 7 ԱԹՍ ոչնչացվել է Կասպից ծովի ջրատարածքում, 6-ական՝ Սամարայի և Աստրախանի մարզերի տարածքում, 5-ը` Ազովի ծովի ջրատարածքում։ 1–ական ԱԹՍ խոցվել է Կուրսկի մարզի և Կրասնոդարի երկրամասի տարածքում»:

Ամենից շատ դիտված