copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 12:38 06-07-2025

ՀՕՊ-ը գիշերը 120 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ռուսաստանի շրջանների վրա. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ՀՕՊ–ը գիշեր Ռուսաստանի շրջանների վրա խոցել է հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահության միջոցները խոցել և ոչնչացրել են 120 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դրանցից 30-ը խոցվել է Բրյանսկի, 29-ը՝ Կուրսկի, 18-ը՝ Օրյոլի, 17-ը՝ Բելգորոդի և 13-ը՝ Տուլայի մարզի վրա։

Բացի այդ, չորս անօդաչու թռչող սարք ոչնչացվել էԿալուգայի մարզում, երեքը՝ Լենինգրադի, երկուական՝ Սմոլենսկի և Նովգորոդի, մեկը՝ Տվերի մարզում, մեկն էլ Ազովի ծովի ջրերի վրա։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»