Ուղիղ եթեր

Շիրակի մարզպետին հորդորել են դիմում գրել, Շահրամանյանի՞ն էլ կկալանավորեն. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ ժամը 10:00-ին, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին կրկին հրավիրել են հարցաքննության՝ զինվորական քննչական մարմնում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Շահրամանյանը հարցաքննվելու է 44-օրյա պատերազմի քրեական վարույթով։ Այս քրեական վարույթով նա բազմիցս հարցաքննվել է, սակայն չի բացառվում՝ Շահրամանյանին մեղադրանք առաջադրեն, ու ավելին՝ խափանման միջոցի միջնորդություն ներկայացվի դատարան նրան կալանավորելու համար»:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրներից տեղեկացել է՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հորդորել են ազատման դիմում ներկայացնել։ Աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբերի 16-ին ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ որոշում է կայացվել նրան այդ պաշտոնից հեռացնելու մասին. Առուշանյանը չի արդարացրել ՔՊ-ի հույսերը:Գրեթե քաղաքական կարիերա չունեցող Դավիթ Առուշանյանը հեղափոխությունից հետո, բախտի բերմամբ, թե պատահմամբ, ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ (2021թ.): Հենց այս նույն սկզբունքով Առուշանյանը նախորդ տարի՝ 2024 թվականի դեկտեմբերին, պատգամավորական մանդատը վայր դրեց եւ դարձավ Շիրակի մարզպետ։ Դավիթ Առուշանյանը փոխարինեց Մուշեղ Մուրադյանին, որը նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել։

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ն, կարելի է ասել, ողջ կազմով գրոհել է «Տիկտոկ» սոցիալական ցանցը, նախարարներից, պատգամավորներից սկսած, վերջացրած համայնքապետերով, ավագանու անդամներով, շարքայիններով։ Հավանաբար, հրահանգ է իջեցվել ընտրություններից առաջ ուժեղացնել քարոզչությունը՝ իրենց էլեկտորատին ուղղված: Գաղտնիք չէ, որ «Տիկտոկ»-ում գերակշռում են մակերեսային նյութերը, եւ օգտատերերը կրթական ու մտավոր ունակություններով զիջում են ՖԲ օգտատերերին, եւ հենց սա է ՔՊ-ի հիմնական լսարանը:

Տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը նույնպես գրանցվել է «Տիկտոկ»-ում, որտեղ ավելի ակտիվ է, քան Ֆեյսբուքում, սակայն նրա դիտումները վերջին շրջանում էականորեն նվազել են, իսկ վատ մեկնաբանությունների քանակն այնքան է աճել, որ փակել են կամ ֆիլտրում են քոմենթների դաշտը։

«Փաստ» օրաթերթը գրում է. Ի պատասխան «Փաստ» թերթի հարցմանը, Մայր Աթոռից տեղեկացրին, որ Հայ առաքելական եկեղեցում ներկա դրությամբ կա 615 հոգևորական, որոնցից 327-ը ծառայում է Հայաստանում, 288 ը` Սփյուռքում: Սա իսկապես ուշադրության արժանի տեղեկություն է: Բանն այն է, որ քպական քարոզչությունը փորձում է այնպիսի տպավորություն գործել, թե կան հազարավոր հոգևորականներ, որոնք ինչ-որ անհասկանալի եկամուտներ ունեն, ինչ-որ անհասկանալի կամ ոչ թափանցիկ ֆինանսավորում, երրորդը, չորրորդը: Պարզվում է՝ բուն Հայաստանում հոգևորականներն ընդամենը 327-ն են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի