Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 11:37 31-05-2025

Շահրամանյանի հարցաքննությունը, Գարեգին Բ-ի վերադարձը, ՔՊ-ի հրահանգը, դատավորները «թքած ունեն»․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին նորից հրավիրել են հարցաքննության ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, հարցաքննությունը տեղի է ունենալու առաջիկա շաբաթ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 29-ին արած սուր ու սկանդալային գրառումը լուրջ ալիք է բարձրացրել հասարակական և հոգևոր շրջանակներում։ Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին այս պահի դրությամբ պաշտոնական արձագանք չի ներկայացրել։ Օրաթերթի տեղեկություններով՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, որ գտնվում է արտերկրում, կվերադառնա հաջորդ շաբաթվա վերջին։

Կառավարությունը հաջորդ տարի նույնականացման քարտերի ներդրման նոր համակարգ կմտցնի շրջանառության մեջ․ հայտնում է օրաթերթը։

ԱԺ ՔՊ խմբակցությանը հրահանգվել է՝ մարտական պատրաստության գալ․ հունիսի 4-ից ԱԺ հանձնաժողովներում քննարկվելու է 24 թ․ բյուջեի կատարողականը, որին 2 շաբաթ ժամկետ է հատկացված․ գրում է Հրապարակ օրաթերթը։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Հունիսի 6-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համալրումը։ Ըստ օրաթերթի՝ ամենահավանական թեկնածուն Արման Թովմասյանն է։ Սակայն դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են՝ տասնյակ դատավորներ չեն պատրաստվում մասնակցել ժողովին։

Երեւանի քաղաքապետարանը հերթական միլիոնանոց «մշակութային» հատկացումն է արել, այս անգամ՝ «Զանգակ գրատուն» ՍՊԸ-ին․ գրում է Հրապարակ օրաթերթը։ Կարգադրության մեջ նշված է. ««Մանկական գրքի փառատոն» նախագծի իրականացման աջակցության նպատակով հատկացնել 39 միլիոն դրամ»:

Օրաթերթը նաև գրում է․ ՔՊ-ականները շարունակում են բյուջեի հաշվին գործուղումների մեկնել անգամ ՀՀ մարզեր։ Հունիսի 1-3-ը ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արմեն Խաչատրյանը կգործուղվեն Գորիս՝ մասնակցելու հայ-ֆրանսիական համաժողովին։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին