copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 23:13 17-12-2025

Կբարձրացվի ավիացիոն անվտանգության մակարդակը․ Հայաստանը և Գերմանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոյի (BFU) միջև կնքվել է «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության շուրջ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Համագործակցության նպատակն է քաղաքացիական ավիացիայի անվտանգության մակարդակի բարձրացումն ու ավիացիոն պատահարների կանխարգելումը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոն, անհրաժեշտության դեպքում և իր հնարավորությունների շրջանակներում, Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի աջակցություն և օգնություավիացիոն քննությանը անհրաժեշտ սարքավորումների կիրառման,
օդանավերում առկա թռիչքային տվյալների և ձայնագրությունների վերծանման ու վերլուծության,
տեխնիկական լաբորատորիայի օգտագործման ծառայությունների,
ինչպես նաև թռիչքային պիտանիության, աէրոնավիգացիոն ծառայությունների, աերոդրոմներին առնչվող ոլորտների մասին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Համագործակցությունը նաև նպաստում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 75-րդ կետի իրականացմանը, այն է՝ ուժեղացնել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը