Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 17:05 17-12-2025

Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ նոր մարզպետը Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանն է լինելու

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ազատվել է պաշտոնից։ Շիրակի մարզպետ կնշանակվի Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանը, ով գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է և առաջիններից, ով միացավ Մանվել Գրիգորյանի դեմ սկսված արշավին։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիթ Առուշանյանին պաշտոնից ազատելու պատճառը եղել է դեկտեմբերի 7-ին Գյումրիում Փաշինյանի մասնակցությամբ «պատարագի» ձախողումը։

Մեր աղբյուրի խոսքով` Դավիթ Առուշանյանին և ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, «Նոր Հայաստան` նոր Հայրապետ» շարժման անդամ Կարեն Պոտրոսյանին էին հանձանարարվել «պատարագի» կազմակերպչական հարցերը։

Նշենք, որ առավոտից մամուլում տարածվեց տեղեկություն, որ Շիրակի մարզպետն ազատվել է աշխատանքից։

Նշենք, որ Oragir.News-ին Շիրակի մարզպետի աշխատակազմից տեղեկացրել էին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանի հետ, բայց նա մեր զանգերին չպատասխանեց։

Հիշեցնենք, որ Դավիթ Առուշանյանը անցած տարի դեկտեմբերի 19-ին էր նշանակվել Շիրակի մարզպետի պաշտոնում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը