copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:44 02-11-2024

Արթիկի հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդը մահացել է. գյուղացիները մեղադրում են ոստիկանության Արթիկի բաժնի պետին. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք, կենսաբանական մահ» վիճակով։


Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածի մարմինը հիվանդանոց է տեղափոխել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28-ամյա Գուրգեն Քերոբյանը, իսկ մահացածը Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Գևորգ Գ․-ն է։

Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ այսօր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող ցայտաղբյուրի մոտ գտնվող զրուցարանում վիճաբանության ժամանակ Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Արգիշտի Ա․-ն սուր կտրող, ծակող գործիքով հարվածել է Գևորգ Գ․-ի թիկունքին ու մինչ Արթիկի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ, իմիտացիա կստեղծեին, թե իբր աշխատանքներ են կատարում՝ հանցագործությունը բացահայտելու համար, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հայտնաբերում են կասկածյալ Արգիշտի Ա․-ին և նրան տեղափոխում են ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

Կասկածյալի հագին եղած վերարկուի գրպանում հայտնաբերվել է ծալովի դանակ և պարզվում է՝ արդյոք նշված դանակով է նա հարվածել, թե այլ։

Մեղրաշեն գյուղի մի քանի բնակիչներ նշված սպանության մեջ մեղադրում են ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներին ու անձամբ բաժնի պետ Հարություն Ադամյանին, քանի որ երեկ գյուղում միջադեպ է տեղի ունեցել, վիճաբանություն, և դանակահարությունը դրա շարունակությունն է։

Քննիչի որոշմամբ կասկածյալ Արգիշտի Ա․-ն ձերբակալվել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից