copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 13:28 13-12-2025

Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական ակտիվներն օգտագործելն իրավական հիմք ունի․ ԵՀ

Տնտեսական հարցերով Եվրահանձնաժողովի անդամ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական ակտիվներն օգտագործելու ԵՄ առաջարկը բավարար իրավական հիմք ունի համապատասխան ֆինանսական հաստատությունները պաշտպանելու համար։ Նա այդ մասին խոսել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

Դոմբրովսկիսը նշել է, որ «վերականգնողական վարկի» հարցն այժմ ավելի ամուր իրավական հիմքի վրա է, քանի որ այն այլևս հիմնված չէ միայն Եվրամիության պատժամիջոցների ռեժիմի վրա։

«Բելգիայի համար երաշխիքների վերաբերյալ ես արդեն ասել եմ, որ մենք տրամադրում ենք այդ երաշխիքները, և Եվրահանձնաժողովը պատրաստ է շարունակել աշխատել Բելգիայի մտահոգությունները լուծելու ուղղությամբ»,- եզրափակել է տնտեսական հարցերով եվրահանձնակատարը։

ԵՄ խորհուրդն արգելել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների վերադարձը Ռուսաստան: Բրյուսելը բացատրել է, որ նման արգելքի բացակայության դեպքում ցանկացած լրացուցիչ ռեսուրս Ռուսաստանն ուղղակիորեն կօգտագործի Ուկրաինայի դեմ, «ինչը լուրջ հետևանքներ կունենա Եվրամիության և դրա անդամ պետությունների տնտեսությունների համար»։

Ուրբաթ՝ ավելի վաղ, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ-ում Ռուսաստանի ակտիվները մնան սառեցված մինչև ուկրաինական հակամարտության կարգավորումը։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել