Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 9 ամիս առաջ - 22:35 12-12-2025

Արամ Հակոբյանը և Մարիամ Մկրտչյանը՝ «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի հաղթողներ

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարի հաղթողներ:

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Տղամարդկանց մրցաշարում Արամը 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:

Կանանց մրցաշարում Մարիամը նույնպես վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը»,– հայտնում է ֆեդերացիան։

«Kazakhstan Chess Cup 2025»-ը մեկնարկել էր դեկտեմբերի 2-ին։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու