copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 19:20 12-12-2025

Մրցույթի ամենակարևոր ձեռքբերումը տաղանդավոր երիտասարդների բացահայտումն էր, որոնք դառնալու են մեր ապագայի կերտողները. Իվետա Տոնոյան

«Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երեկ տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված երիտասարդական մրցույթի մրցանակաբաշխությունը։

Մեկուկես ամիս տևած աշխատանքի, շուրջ 500 հայտերի ուսումնասիրման արդյունքում լավագույնները երեկ ստացան իրենց մրցանակները, իսկ բոլոր մասնակիցները՝ խորհրդանշական նվերներ ու շնորհակալագրեր։

Իմ համար այս մրցույթի ամենակարևոր ձեռքբերումը նման լուսավոր, տաղանդավոր ու հեռանկարային երիտասարդների բացահայտումն էր, որոնք ունեն մեծ ներուժ ու դառնալու են մեր ապագայի կերտողները։ Երիտասարդների լավագույն գաղափարները ոչ միայն լսվեցին, այլև արդեն իրականացման ճանապարհին են։

Ինչպես նախօրեին շեշտեց Գագիկ Ծառուկյանը ընտրված առաջարկներն ընդգրկվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում։ Սրանից զատ Գագիկ Ծառուկյանը երիտասարդներին կոչ արեց լինել առավել ակտիվ ու նախաձեռնող, դառնալ ձևավորվող մեծ ընտանիքի ու թիմի անդամ, քաղաքական կյանքում ու առաջիկա խորհրդարանական գործընթացներին ներգրավվելու հայտ ներկայացնել, չլինել անտարբեր։

Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին ներդրած ժամանակի ու անկեղծ հավատի համար։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել