Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 10:49 12-12-2025

Ուղղակի պատահականորեն Նիկոլի խոսքերին հաջորդում են իրավապահ ու դատական համակարգի գործողություններ․ Արտակ Հարությունյան

ՀԱԿ կուսակցության անդամ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դուք գիտե՞ք, թե պատահականությունն ի՞նչ է։
Պատահականությունն էն է, որ Նիկոլ Փաշինյանը ասում է ««ինչ-որ մի տեղ» ասում են Ղարաբաղի հարցը լուծված չի», դրանից մի քանի ժամ անց քննչականը մտնում է այդ «ինչ-որ մի տեղը»՝ Արցախի ներկայացուցչություն։
Պատահականությունն էն է, Որ Սամվել Կարապետյանն ընդամենը ասում է, որ «իրենց ձևով» պաշտպանելու են եկեղեցին, Նիկոլ Փաշինյանը հրապարակային սկսում է հոխորտալ, որ հալներդ կտեսնեք, ու Սամվել Կարապետյանն արդեն ամիսներ կալանավորված է այդ արտահայտության համար։

Պատահականությունն էն է, որ Նիկոլը պատերազմ է սկսում իբր կաթողիկոսի անձի, իրականում եկեղեցու դեմ, ու մեկ էլ եկեղեցու հավատարիմ արքեպիսկոպոսները պարզվում են հանցագործ ու կալանավորվում, իսկ նախկինում Նիկոլի կողմից հայհոյանքների արժանացած եպիսկոպոսները դառնում են սրբեր, ումով Նիկոլն ուզում է հակասահմանադրական բաներ անել։

Սենց օրինակները շատ ավելի շատ են։
Պատահականությունն էդ է։ Ոչ մի ուղղակի կապ։ Ուղղակի պատահականորեն Նիկոլի խոսքերին հաջորդում են իրավապահ ու դատական համակարգի գործողություններ։

Կրկնում եմ, ոչ մի, բացարձակ ոչ մի ուղիղ կապ։ Սրանք բոլորը պատահականություն են։ Իսկ մենք ապրում ենք հաղթած, ժողովրդական, արդար երկրում, մեր սիրելի, անփոխարինելի, գերագույն գլխավոր հավատավոր, օրինապաշտ, օրինաստեղծ, ստեղծարար, պետականակենտրոն նորին մեծություն սրբագույն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով