Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 22:44 11-12-2025

Հովհաննավանքում «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին դիմումները մերժվել են. Sputnik Արմենիա

Հոկտեմբերին Հովհաննավանքում իշխանությունների կազմակերպած «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին քննչական մարմիններ ներկայացված դիմումները մերժվել են, բողոքարկումները առայժմ մնացել են անպատասխան. Sputnik Արմենիային հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ – խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» է մատուցել։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։

«Հովհաննավանքի մասով մենք հաղորդում էինք ներկայացրել գլխավոր դատախազին, խնդրել էինք բարձրացնել Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության հարցը։

Հիմքերը հետևյալն էին` մենք գտնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն Հովհաննավանքում խոչընդոտվել է կրոնական ծեսի կատարումը, ընդ որում` իշխանական կամ ծառայական լիազորություններով պայմանավորված, ինչը ավելի որակյալ է դարձնում հանցագործությունը։

Մենք կարծում ենք, որ վարչապետի, ոստիկանության, քննչական մարմնի ծառայողների, ինչպես նաև Ստեփան Ասատրյանի և այլ քաղաքական անձանց գործողություններով խոչընդոտվել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությունը։ Մենք նաև համարել ենք, որ այստեղ կա նաև ծառայական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հանցակազմ, և այդ հարցը նույնպես բարձրացրել ենք։ Բայց քննչական մարմինը քրեական վարույթ չնախաձեռնեց։ Մենք բողոքարկել ենք դատախազին, այնուհետև` դատարան։ Բողոքը մինչև հիմա էլ այս պահին դեռ դատարանում է, պատասխան չունենք»,– ասել է փաստաբանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը