copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 17:08 26-10-2025

Հովհաննավանքում տեղի ունեցած բեմադրությունը դիվերսիա է Հայ Առաքելական եկեղեցու դեմ. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Հովհաննավանքում այսօր տեղի ունեցած բեմադրության ու ներկայացման մասին տեսակետս արտահայտել եմ այդ «պատարագի» մասին «իրազեկումից» անմիջապես հետո, դա որակելով որպես «դիվերսիա Հայ Առաքելական եկեղեցու դեմ», որովհետեւ դա ոտնձգություն է ՀԱԵ կարգի դեմ:

Ի դեպ, դրանից հետո այդ բնորոշումն օգտագործում են նաեւ հարգարժան այլ մարդիկ, որոնց խնդրում եմ՝ այդօրինակ ձեւակերպումներն ու բնորոշումները վերաշարադրելիս, գոնե անել «սկզբնաղբյուրի» հղում: Փառասիրությանս հարցը չէ, այդպես պարզապես ավելի պատշաճ է պարզապես:

Անցնենք առաջ: Դեռ էլի գուցե կլինեն տեղի ունեցածի մասին խոսելու առիթներ:

Այս գրառմամբ ուզում եմ խոսել մեկ այլ երեւույթի մասին, երբ Նիկոլ Փաշինյանին «խելք են սովորեցնում», այն էլ լուրջ-լուրջ:

Ընկերներ, եթե համարում եք, որ Նիկոլ Փաշինայնը «անխելք» բաներ է անում, չի՞ գիտակցում՝ թե իր որ քայլն է իր համար օգտակար, իսկ որը՝ ոչ, ապա կարծում եմ թերեւս ավելի լավ է ընդհանրապես չխոսել: Եթե կա խելք, ապա այն Նիկոլ Փաշինյանին «փոխանցելու» փոխարեն, կիրառեք նրա գործողություններին արդյունավետ հակազդելու եւ նրան իշխանությունից հեռացնելու համար:

Ասածս չի նշանակում, թե Փաշինյանը գործում է անթերի ու անվրեպ: Պարզապես, երեւի թե չէր խանգարի մի փոքր «համեստությունը», մտածելու համար, որ նա թերեւս ինֆորմացված է մեզանից բազմապատիկ ավելի՝ իր գործողությունները կառուցելու հարցում:

Հետեւաբար, կրկնեմ, եթե կա խելք, ապա այն պետք է օգտագործել առավել արդյունավետ, ըստ այդմ՝ օգտագործել ոչ թե Փաշինյանին խրատելու, այլ հակազդեցության արդյուավետ համակարգ կառուցելու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ