copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 20:25 11-12-2025

Սկանդալ Թուրքիայի խորհրդարանում. սեռական բռնություն անչափահաս ուսանողների նկատմամբ

Թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի խորհրդարանի ճաշարանում փորձաշրջան անցնող փոքր տարիքի մասնագիտական քոլեջի որոշ ուսանողներ աշխատակիցների կողմից ենթարկվել են սեռական բռնության:

Նշվում է, որ իրավիճակի մասին հայտնի է դարձել, երբ 16 տարեկան ուսանողը իրեն ուղարկված նամակը ցույց է տվել ղեկավարությանը: Պնդումների համաձայն՝ երեխաներից մեկն էլ տեղի ունեցածի մասին պատմել է ծնողներին և հենց վերջինիս հայրն էլ գործը հասցրել է դատախազություն:

Թուրքական «Birgün» թերթում տեղ գտած լուրի համաձայն՝ խորհրդարանում ուսանողների նկատմամբ սեռական ոտնձգությունները երկարատև բնույթ են կրել: Պնդումների համաձայն՝ այդ ընթացքում մի շարք ուսանողներ են զոհ գնացել նման դեպքերի:

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր քարտուղարությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ այժմ աշխատանքներ են տարվում և բոլոր պատասխանատուներին պարզելու համար համապատասխան քայլեր ձեռնարկելուն զուգահեռ հանդիպումներ են իրականացվում ուսանողների հետ: Քարտուղարությունը նշել է, որ, բոլոր կողմերի հետ հանդիպելով, մանրամասն կերպով ուսումնասիրելու են թեման, ապա՝ ստացված տեղեկատվությունը մանրամասն վերլուծելու:

Նշվել նաև, որ որոշ աշխատակիցներ փորձաշրջան անցնող երեխաներին ուղարկել են նամակներ «Իմ փոքրիկ սիրելի/փոքրիկս» բովանդակությամբ: Բացի այդ, խորհրդարանի աղբյուրների համաձայն՝ սեռական բռնության պնդումների կիզակետում գտնվող ճաշարանի անձնակազմը բաղկացած է մոտավորապես 10 մարդուց և վերջիններս ամեն տարի իրենց մոտ փորձաշրջան անցնողների վերաբերյալ տեղեկատվությամբ փոխադարձաբար կիսվել են միմյանց հետ:

Ընդգծվել է, որ դեպքի առնչությամբ ընթանում է խորքային հետաքննություն, որի շրջանակներում համապարփակ կերպով ուսումնասիրվում են առաջ քաշված բոլոր պնդումները: Թուրքական մամուլում դեպքի վերաբերյալ տարածվող լուրերը որակվում են որպես սկանդալային:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը