copy image url
Ավելին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:13 10-12-2025

Գոռի և Էլենի շքեղ մեղրամիսը. որտեղ է հանգստանում զույգը

Գոռի և Էլենի նշանադրությունը տեղի է ունեցել դեռևս 2019 թվականին՝ Էլենի ծննդյան օրը, երբ Գոռ Եփրեմյանը անակնկալ ամուսնության առաջարկ էր արել նրան։ Զույգը ծանոթացել է «Ուշացած սերը» սերիալի նկարահանումների ընթացքում, որտեղ հանդես էին եկել որպես սիրավեպ ունեցող կերպարներ։

Նրանք այս օրերին իրենց մեղրամիսն են անցկացնում Դուբայում։ Գոռը իր Instagram Story-ում հրապարակել է հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես են նրանք երեկոյան ժամերը վայելում Amazónico Dubai ռեստորանում։ Զույգը հանգստանում է Դուբայի ամենալավ հյուրանոցներից մեկում՝ Address Beach Resort-ում։ Այստեղ մեկ գիշերվա արժեքը կազմում է՝
• սովորական սենյակների համար՝ $450–$650,
• Sea view սենյակների համար՝ $600–$850,
• Premium սենյակների համար՝ $1500–$3000 և ավելի։

Տեսանյութն՝ այստեղ