copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 19:06 08-12-2025

Արցախը հանձնած սահմանադրախախտի առաջարկը, որ հիմնը պիտի հնչի եկեղեցում, Սահմանադրության խախտում է

Ռեժիսոր, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Արցախը հանձնած Սահմանադրախախտի առաջարկը, որ հիմնը պիտի հնչի եկեղեցում սահմանադրության խախտում է:

Նորից, Սահմանադրության 17-րդ հոդվածով պետությունն անջատ է եկեղեցուց, իսկ խղճի ազատության ու կրոնի մասին օրենքի 17-րդ հոդվածով պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու կյանքին:
Հասկանալի է, որ շուստրին ուզում է վիլկա գցել, թե մի կողմից՝ ոնց թե չեք ուզում հիմն ու դրոշը լինի եկեղեցում, հո հակապետական չեք:

Մյուս կողմից էլ, եթե համաձայնում եք, ստացվում է, որ երկրի գործադիրի ղեկավարն է որոշում, թե ինչ պիտի լինի եկեղեցում:

Յուրաքանչյուր հավատացյալ ու քաղաքացի պիտի կտրուկ ասի՝ չի լինելու եկեղեցում ո՛չ պետական հիմնը, ո՛չ պետական դրոշը, քանի դեռ չի եղել կրոնական կազմակերպության որոշում:

Իսկ բոլորս գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը թե՛ հայկական հիմնի, թե՛ դրոշի վրա Ալեն Սիմոնյան ունի, դրա համար էլ 12 հազար քառակուսի կիլոմետր հայկական տարածքի վրա հիմա ադրբջանական հիմն ու դրոշ է:

Ուրեմն, չընկնել դավաճանի ձևականության թակարդը, Սահմանադրության ու քաղաքակրթության խախտում է նրա ասածը, իսկ մյուս արածների համար դեռ հատուցման օրը գալու է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից