Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 28-11-2025

Բարոյական չէ, որ թեմի առաջնորդը կանգնել է Արցախը հանձնած, լոշտակ, անգրագետ օրգանիզմի կողքին․ հարցում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ: Նրանց թվում են Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Հատկանշական է, որ 2023 թվականին Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնեց, որ կպահպանի Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը: Նման որոշում էր կայացրել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որը նախագահել է Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Բարոյակա՞ն է, որ Վեհափառը լուծարեց Արցախի թեմը, բայց թեմի առաջնորդը դուրս եկավ Վեհափառի դեմ»։

Հարցվածների մեծամասնությունն այդ քայլն անբարոյականություն որակեց, որոշներն էլ դժվարացան պատասխանել։

«Բարոյական չի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա անբարոյական քայլ է։ «Իհարկե բարոյական չի ինչի մասին ա խոսքը։ Նախ Արցախի թեմի առաջնորդին էդքան հասկացողություն պետք ա լինի, հայ պետք ա լինի, Արցախը հանձնած մի լոշտակ, անգրագետ օրգանիզմի կողքը չկանգնի և երկրորդ՝ պետք ա Արցախի թեմի առաջնորդը էնքան դիսցիպլինա ունենա, հասուն լինի, որ իր հգևոր առաջնորդի դեմ դուրս չգա։ Դա անբարոյական է»,- նշեց նա։

«Իհարկե ոչ։ Ինչ բարոյականություն կա դրա մեջ, բացարձակ անբարոյական են բոլոր այն հոգևորականները, որոնք այսօր դեմ են կանգնել Վեհափառին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան