copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:07 05-12-2024

Արցախը հանձնած դավաճաններին քննադատող ռոք երգիչ Տիգրան Ավետիսյանին սպառնում են սպանել

Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հայտնում է.

«Ռոք ալբոմի համար սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին:

Էսօր փակ համարից զանգել են Տիգրան Ավետիսյանին ու ասել.
- Կարո՞ղ ա ուզում ես վաղը չզարթնես։

Տիկոն, հարցրել ա, հանցագործությո՞ւն ես ուզում, թե՞ ինչ նկատի ունես
Սա ասել ա․
- Բա շնորհանդես ես անում, նիկոլին ես կպնում, վիդեոյիդ մեջ ասում ես՝ կենդանի-մենդանի։ Դու նայի, որ տենց շարունակես, վաղը կարող ա չզարթնես։

Տիկոն հարցնում ա՝ որ հետս խոսում ես, վախեցողի տպավորությո՞ւն եմ թողնում։ Ո՞ւմ հետ եմ խոսում։
Սա թե՝ կարևոր չի, նայի, ես քեզ զգուշացրի։

Նշում՝ խոսքերը բառացի չեն փոխանցված։
Տիգրանը նոյեմբերին թողարկել ա «Սխալ երկիր» անունով ալբոմը, որը նվիրված է 2020-2023թթ հրահրված պատերազմներում բոլոր զոհվածներին։

Ալբոմը կոշտ քննադատություն է Արցախը հանձնած դավաճանների հասցեին։
Իհարկե, ոստիկանության համար մեծ խնդիր չի այս գործը բացահայտելը։

Իմ կողմից ավելացնեմ, որ ես էլ համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանը կենդանի ա, կենդանական աշխարհում չկա մեկը, որն իրա տեսակին հանձնի թշնամի կենդանիներին ու դեռ մի հատ էլ շարունակի ղեկավարել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի