Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 16:00 06-12-2025

Ֆուտբոլի դաշտը ցուցակով կառուցված է, իրականում՝ կոյուղու մեջ. Ավինյանի հերթական գլուխգործոցը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանի կողմից 2024 թվականին կառուցված կամ կառուցման փուլում գտնվող ֆուտբոլի դաշտերի ցուցակը։ Մեզ տրամադրված այդ ցուցակի հիման վրա հերթով այցելում ենք դաշտերը՝ տեղում հասկանալու դրանց իրական վիճակը և թե որքանով է այն համապատասխանում ներկայացված ծրագրերին։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում էին ցուցակում ընդգրկված երկու բակային դաշտեր՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում։

Առաջինը այցելեցինք՝ Օհան Դուրյան փողոց 51։

Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 դպրոցի հետնամասում գտնվող դաշտում ամեն ինչ խոսում էր այն մասին, որ այն ոչ միայն կառուցվել է, այլև պահպանվում է։ Եվ ի հակադրություն շատ այլ ֆուտբոլի դաշտերի, բավականին մեծ էր և ընդարձակ, խիտ, կանաչ խոտածածկ, ամուր դարպասաձողեր, առանց վնասվածքների ցանցեր և լավ վիճակում գտնվող ճաղավանդակներ։ Մեր այցի պահին անգամ դաշտում կազմակերպված մարզում էր ընթանում, և տարածքը իրականում գործում էր այնպես, ինչպես նախատեսված է նման դաշտերի համար։

Սակայն դրական պատկերն այդքանով սահմանափակվեց։ Մեզ տրամադրված նույն ցուցակում ընդգրկված մեկ այլ դաշտ՝ Արփենիկ Նալբանդյան փողոցի 62 հասցեում, արդեն կտրուկ հակապատկեր էր։ Թիվ 157 դպրոցի հարևանությամբ գտնվող այս դաշտը՝ լինելով նույն պետական ծրագրի «կառուցված» դաշտերից մեկը, իրականում ներկայացավ բավական տխուր և անտեսված վիճակում։

Այստեղ գրանցեցինք՝
• վնասված ու պոկված ճաղավանդակներ,
• մասամբ մաշված խոտածածկ
• եվ որ ամենահետաքրքիրն էր անբարենպաստ հիգիենիկ պայմաններ։

Տարածքը նաև ամբողջովին կոյուղաջրերի մեջ էր: Երեխաներից մեկը պատմեց, որ միայն խողովակ են բերել՝ վնասված խողովակը փոխելու նպատակով, սակայն աշխատանքները չեն սկսել։ Արդյունքում կոյուղաջուրը պարբերաբար լցվում է դաշտ, իսկ ուժեղ հոտը ստիպում է երեխաներին հրաժարվել խաղալուց։
«Կամ չենք խաղում, որովհետև կոյուղաջրերը լցվում են դաշտ, կամ հոտից չենք կարողանում մտնել»,- ասում է փոքրիկը։

Նույն վարչական շրջանի ներսում երկու ամբողջությամբ հակառակ պատկերներ․ մեկը՝ նոր կառուցված և պահպանվող, մյուսը՝ նույնպես «կառուցված», բայց մնացած անուշադրության մեջ։ Մեր այցերի նպատակն էլ հենց սա է՝ հասկանալ, թե որ ծրագրերն են իրականում իրականացվում, որոնք՝ ոչ, և ինչ պայմաններում են երեխաները և ոչ միայն խաղում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում