copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 23:54 05-12-2025

ՌԴ-ն խզում է ռազմական ոլորտի պայմանագրերը Կանադայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի հետ

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել Կանադայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի հետ ռազմական ոլորտում կնքված պայմանագրերը խզելու մասին:

Համապատասխան փաստաթուղթը, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:

«Դադարեցնել Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կառավարության և Կանադայի կառավարության միջև ռազմական գծով այցերի վերաբերյալ համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 1989 թվականի նոյեմբերի 20-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 1994 թվականի փետրվարի 4-ին, և Ռուսաստանի Դաշնության կառավարության և Պորտուգալիայի Հանրապետության կառավարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2000 թվականի օգոստոսի 4-ին»,- նշված է փաստաթղթում։

Կարգադրության համաձայն ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է կանադական, ֆրանսիական և պորտուգալական կողմերին տեղեկացնի ընդունված որոշման մասին:

Ամենից շատ դիտված

23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
19:41 Արտահոսքեր առանց պատասխանատուի․ Փաշինյանի հայտարարությունը և անձնական տվյալների խնդիրը
20:11 Հավկիթի մեծության կարկուտ՝ Հայկավան գյուղում
19:28 Վարչական դատարանը բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
15:00 Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին
16:28 Մտքումս կերպար էի ստեղծել. Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսել է Աբելից բաժանվելու պատճառների մասին