copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:29 21-08-2023

Կանադայի հայ դատի հանձնախումբը Կանադայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող օրհասական վիճակը

Օգոստոս 19-ին, Մոնթրէալի Հայ Կեդրոնին մէջ Գանատայի Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութիւնը հանդիպում ունեցաւ Գանատայի արտաքին գործոց նախարար Մելանի Ժոլիի հետ։ Հանդիպման ընթացքին քննարկուեցան Արցախի մէջ տիրող օրհասական իրավիճակը եւ բնակչութեան կեանքի ապահովութեան ու անվտանգութեան սպառնացող շրջափակման հարցը, տեղեկանում ենք ՀՅ պաշտոնական կայքից։

Վերստին շեշտելով Արցախի եւ արցախահայութեան ազգային ինքնորոշման իրաւունքի սկզբունքը, Հայ Դատի յանձնախումբը ընդգծեց, որ այդ սկզբունքի կենսագործումը՝ երաշխիքն է արցախահայութեան անվտանգ ու խաղաղ կեանքին եւ Արցախը երբե՛ք չի կրնար ենթակայ ըլլալ Ատրպէյճանի ու դառնալ նոր ցեղասպանութեան մը զոհը։ Գանատայի Հայ Դատի յանձնախումբը ներկայացուց քաղաքական ու դիւանագիտական առաջարկներու թղթածրար մը, զորս Օթթաուայի կառավարութիւնը կրնայ ի գործ դնել եւ սատարել Արցախի ճգնաժամի յաղթահարման համար:

Նախարարը զեկուցեց նաեւ Հայաստանի մօտ Գանատայի դեսպանատան մօտալուտ բացման մասին, նշելով, որ իր մասնակցութեամբ պաշտօնական բացման հանդիսութիւնը պիտի կայանայ յառաջիկայ Սեպտեմբերին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում