Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 17:23 02-12-2025

Չկա 1 արցախցի, ով կասի՝ դուրս եմ եկել, որովհետև Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել. Ռոման Երիցյան

«Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի Արցախի նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, չի համապատախանում իրականությանը։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Չեմ կարծում, որ կարող եք գտնել գեթ մեկ արցախցի, ով կասի՝ Արցախից դուրս է եկել, քանի որ Արցախի նախագահը ստորագրել է լուծարելու վերաբերյալ հրամանագիր.․․ Արցախիցները Հայաստանում են հայտնվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, սպանդի սպառնալիքի տակ, ոչ թե նախագահի լուծարման վերաբերյալ հրամանագրով։

Մենք մեր պահանջով չենք ասում՝ ընդհանրապես հերքեք, որ Արցախի Հանրապետության նախագահը ստորագրել է նման հրամանագիր, ասում ենք՝ տեղեկությունը ներկայացրեք ամբողջությամբ, նշեք սպանդի շարժառիթը, նշեք, որ նախագահը չունի նման լիազորություն, նշեք, որ այդ հրամանը եղել է հակասահմանադրական, որ այն չեղարկվել է»,- ասաց Երիցյանը՝ ընդգծելով, որ այդ հրամանագիրը եղել է ընդամենը տեղեկատվական հնարք, բնակչության անվտանգությունն ապահովելու, բնակչությանը փրկելու շարժառիթ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով