copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:28 30-11-2025

Կոչ-խնդրանքս է յուրաքանչյուրին` անկախ դիրքից ու դիրքորոշումից, նպաստել կրքերի հանդարտեցմանը. Սերովբե եպիսկոպոս Իսախանյան

Սերովբե Եպիսկոպոս Իսախանյանը գրում է. «Ամեն բանի ժամանակ կա…»։

Հայաստանյայց Առաքելական մեր Մայր Եկեղեցին ապրում է իր դժվար ժամանակներից մեկը․ ներքին տարաձայնությունները, անվստահության մթնոլորտը, իրարից օտարանալու վտանգը, վստահ եմ, ցավեցնում են մեզ բոլորիս, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի սիրտը։ Երբեմն թվում է, թե ձայները շատ են, իսկ լռությունը քիչ, դատողությունը շատ է, իսկ սիրով խորհրդածելը՝ նվազ։ Բայց հենց նաեւ այս պահի համար է Սուրբ Գիրքը հիշեցնում մեզ. «Ամեն բանի ժամանակ կա եւ ամեն բան ժամանակ ունի երկնքի տակ»։

Այս ճշմարտությունը վերաբերում է նաեւ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, որը դարերի ընթացքում անցել է ծանր փորձությունների միջով, մաքառել է դարերի հոլովույթում, սակայն մշտապես մնացել է մեր հավատքի եւ ինքնության հիմնասյունը։

Հայ Եկեղեցին մեր ոսկեղեն ժառանգությունն է, մեր հոգեւոր տունը՝ Աստծո արքայության ճանապարհին, որը բանաստեղծի բառերը կրկնելով` «դէպի երկինք բարձրացող գաղտնի ճամբայ մը ունի»։

Այսօր էլ Եկեղեցին կանգնած է մի շարք ներքին ու արտաքին տագնապների ու դժվարությունների առաջ։ Մենք մի մեծ տուն ենք, որտեղ կարող են լինել եւ կան անհամաձայնություններ, տարակարծություններ, երբեմն՝ նաեւ լարվածություն ընտանիքի անդամների միջեւ։ Ժողովողն ասում է` «Կա քարեր նետելու ժամանակը, եւ կա քարեր հավաքելու ժամանակը»։ Քարերը նետված են, պետք է գտնել քարերը հավաքելու ժամանակը։ Պահը, որքան էլ փորձություններով լի լինի, կարող է դառնալ նաեւ փոխադարձաբար իրար լսելու եւ միասնաբար լուծումներ որոնելու եւ ամենացավոտ հարցերին պատասխաններ գտնելու առիթ ու ժամանակ։

Եկեղեցու ներսում առաջացած խնդիրները պետք է լուծել ոչ թե բաժանմամբ կամ հակադրությամբ, այլ սիրո, համբերության ու միասնական պատասխանատվության ոգով։

Ըստ այդմ կոչ-խնդրանքս է մեզանից յուրաքանչյուրին` անկախ դիրքից ու դիրքորոշումից, նպաստել կրքերի հանդարտեցմանը, խաղաղություն ցանկանալ ոչ միայն խոսքով, այլ մտքով ու գործով, արագ չդատել, այլ երկար խորհել, ամեն հարցում առաջինը փնտրել ոչ թե իր եսը, այլ՝ Աստծո կամքը` «Եղիցին կամք քո…»
Կիրակի է այսօր, Տիրոջ օրն է այսօր։ Եկեք միասին կանգնենք աղոթքի՝ միմյանց համար, մեր Եկեղեցու, մեր Հայրենիքի համար, մեր ժողովրդի համար։ Աղոթենք, որ Աստված առաջնորդի մեզ առաջացած բոլոր խնդիրներին խաղաղության, արդարության, օրինահարգության միջոցով լուծումներ որոնելու եւ գտնելու ճանապարհով։

Թող Տերը պահի-պահպանի Հայաստանյայց Առաքելական մեր Մայր Եկեղեցին եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը