copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:22 13-12-2022

Անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին․ Իսախանյան

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը։

«Առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ»,- ասաց Իսախանյանը:

Իսախանյանն ասաց, որ այս պահին բժշկական պարագաների պակաս չկա. «Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»:

Հարցին, թե այս պահին կարող եք նշել, թե կոնկրետ քանի հոգի է, որ շատ ծանր վիճակում է գտնվում և ում տեղափոխումն է անհնար դարձել Հայաստան՝ Իսախանյանն ասաց. «Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը արդեն անուններ ասել է, այս պահին այդ հիվանդների մասին է խոսքը»։

Հարցին, թե ամեն օր նախկինում հիվանդներ տեղափոխում էիք Երևան՝ Իսախանյանը պատասխանեց. «Այո, ամեն օր ծանր հիվանդներ էին տեղափոխվում Երևան, ովքեր կարիք ունեին հավելյալ հետազոտոիթյունների»։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի