copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 10:25 26-11-2025

Խուսափե՛ք խոզանների ու բուսական մնացորդների այրումից․ ՆԳՆ

ՆԳ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Նշվում է, որ վերջին շրջանում հաճախ կրկնվող խոզանների այրման դեպքերն ու դրանց հնարավոր բացասական հետևանքները լուրջ սպառնալիքներ են ստեղծում շրջակա միջավայրի համար․

«Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, մարդիկ հաճախ այրում են խոզանն ու բուսական մնացորդները։ Այդ ընթացքում հողի վերին շերտի օրգանական նյութերի այրման հետևանքով նաև այրվում են միկրոօրգանիզմներ, ինչը հանգեցնում է հողի որակի վատթարացման, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացման ու մթնոլորտի աղտոտման։ Այն ազդում է նաև մարդու առողջության վրա՝ առաջացնելով շնչառական խնդիրներ։

Հիշեցում․ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով բնությանը վնաս պատճառելը հանգեցնում է վարչական պատասխանատվության։

Հարգելի՛ քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրումից՝ խուսափելով անկանխատեսելի հետևանքներից և պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը։ Եթե նկատեք հրդեհ կամ ծուխ, անմիջապես զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև