Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:42 24-11-2025

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Նորատուսում հրդեհ է բռնկվել կուտակված խոտի հակերում

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի Իշխան Ավետիսյան փողոցի 13 հասցեում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Գավառի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: