Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 15:12 24-11-2025

Պայթյnւն և փլուզում՝ Բաքվում

Բաքվի հինգհարկանի գրասենյակային շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Յոթ մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել, հայտնում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ:

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպի պատճառը կարող էր լինել գազի արտահոսքը, սակայն շենքը միացված չէ գազամատակարարմանը: Վնասվել է շենքի առջևի մասում վերջերս կառուցված ճանապարհի երկայնքով անցնող գազատարը: Սա հանգեցրել է գազի աստիճանական կուտակմանը տարածքում», - նշել է «Աֆեն Պլազա» սեփականատեր Աբուլֆատ Ալիևը:

Ամենից շատ դիտված