Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 13:02 24-11-2025

Գերիների շուրջ առասպելները խանգարում են գործընթացին․ անհրաժեշտ է թեման տեղափոխել իրավական դաշտ

Երբ մենք ասում ենք դժվար հարցերը վերջում, չի նշանակում, որ չեն կարող առաջ ընկնել։ Այսինքն՝ երբ ձևավորվի անկլավների հետ կապված հարցը, չի բացառվում, որ այդ հարցն առաջ գնա և ամենավերջին փուլին չթողնվի։ Այս պահին լուծումներ դեռ չկան, դրանք քննարկվում են, և այդ պատճառով, որպես բարդ հարց, առայժմ չպետք է հայտնվի օրակարգում։ Մենք նշել ենք, որ եթե այդ հարցը չի գտնվում բանակցային գործընթացի օրակարգում, ապա ավելի ճիշտ է այն ընդհանրապես չհնչեցնել հանրային դաշտում, քանի որ դա կարող է ստեղծել բացասական մթնոլորտ ամբողջ սահմանազատման գործընթացի համար և խանգարել մյուս հարցերի լուծմանը։ Այդ առումով ունենք լիակատար փոխըմբռնում․ այս մասին հրավիավիրված ասուլիսում հայտարարել է Բաքու մեկնած հայկական պատվիրակության ներկայացուցիչ Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ գերեվարված անձանց թեմայում կողմերին հայտնի են առաջնահերթությունները․ «Տեսակցելը մեր կողմից առաջնահերթություն չէ, թեև այդ հարցը Երևանում բարձրացրել ենք։ Մեզ համար կարևոր է, որ վերադարձի առումով լինի իրական առաջընթաց։ Ադրբեջանական կողմն էլ հիմնականում դրան է անդրադարձել։ Հարցը քննարկվում է, գուցե ստանա որոշակի լուծում, բայց թե երբ, ինչպես՝ դա կտեսնենք մոտակա ժամանակ։ Կան որոշ մանրամասներ, բայց քանի դեռ դրանք վերջնական չեն, չեմ ցանկանա դրանց մասին խոսել»։

Նավասարդյանը ընդգծեց, որ գերիների թեմայի շուրջ երկու հասարակություններում էլ կա էմոցիոնալ դաշտ․ «Ինչպիսին է մեր հասարակության վերաբերմունքը, նույնպիսի, բայց հակառակ նշանով վերաբերմունք կա նաև Ադրբեջանում։ Նրանք իրենց ընկալում են որպես տուժող կողմ, իրենց համար որոշ անձինք պատասխանատու են ցավոտ իրադարձությունների համար—նույնիսկ եթե դա ամբողջությամբ օբյեկտիվ չէ։ Սա ազդում է գործընթացների վրա, և այստեղ մեծ դեր ունեն լրատվամիջոցները։ Անհրաժեշտ է փաստերի ստուգման մեխանիզմ, որի շուրջ մենք նույնպես պայմանավորվել ենք»։

Նրա խոսքով՝ գերիներին վերաբերող դրվագների շուրջ գոյություն ունեն բազմաթիվ առասպելներ, որոնք իրավական գործընթացների հետ չեն առնչվում․ «Մենք շատ լավ հասկանում ենք, որ սա առավելապես քաղաքական գործընթաց է, ոչ թե իրավական։ Եթե կարողանանք փաստերի ստուգման, լրատվամիջոցների աշխատանքի և քաղհասարակության շփումների միջոցով այս թեման հնարավորինս տեղափոխել իրավական դաշտ և հեռացնել քաղաքական-էմոցիոնալ ազդեցությունը, ապա խնդրի լուծումն ավելի դյուրին և իրատեսական կլինի»։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու