copy image url
Սպորտ 8 ամիս առաջ - 20:12 21-11-2025

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին»

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26թթ. մրցաշրջանի 14-րդ տուրի մեկնարկային խաղում առաջատար «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2-1 հաշվով առավելության հասավ հետնապահ «Արարատի» նկատմամբ։

Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

«Արարատ-Արմենիայի» կազմում գոլերով աչքի ընկան Արմեն Համբարձումյանը և Ուգո Օլիվեյրան համապատասխանաբար 43-րդ և 62-րդ րոպեներին։

«Արարատի» միակ գոլը հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ հեղինակեց Յայա Սոգոդոգոն։

Այսպիսով, Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 31-ի և շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում՝ չունենալով պարտություն։ «Արարատը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել