copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 21:40 28-08-2022

«Արարատ-Արմենիան» վստահորեն հաղթեց «Շիրակին», դրամատիկ խաղ կայացավ «Ուրարտուի» և «Լեռնային Արցախի» միջև

Ընթանում է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրը։

Այսօր՝ օգոստոսի 28-ին, կայացան 2 հանդիպումներ։

Խաղային օրվա առաջին դիմակայությունը կայացավ «Արարատ-Արմենիայի» և «Շիրակի» միջև։ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում տանտերերը վստահ հաղթանակ տարան 3։0 հաշվով։ Գոլի հեղինակ են դարձել Ուգո Ֆիրմինոն, Ագդոն Մենեզեսը և Արտյոմ Ավանեսյանը։

«Ուրարտուն» սեփական մարզադաշտում հյուրընկալել էր «Լեռնային Արցախին»։ Հյուրերը հաղթեցին 3։2 հաշվով։ Խուան Պալասիոսը բացել է հաշիվը՝ առաջ մղելով տանտերերին, ապա Կարեն Մելքոնյանը և Ժիրայր Մարգարյանը բեկել են ընթացքը։ 71-րդ րոպեին Յեյսոն Ռասինեսը հավասարեցրել է հաշիվը, իսկ 80-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանի ինքնագոլը հաղթանակ է պարգևել «Լեռնային Արցախին»։

Այսպիսով, հաղթանակներ տարած «Արարատ-Արմենիան» և «Լեռնային Արցախը» վաստակում են 7-ական միավոր։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում