copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 08:45 20-11-2025

Կաթողիկոսի նկատմամբ ճնշումներն առաջիկայում կշատանան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ օրակարգային թեման շարունակում է մնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կաթողիկոսին «հեռացնելը»: Փաշինյանի թիմը շարունակելու է ամեն կերպ վարկաբեկել Կաթողիկոսին ու նրա մտերիմ հոգեւորականներին՝ նրանց անդադար հարցաքննությունների հրավիրելով՝ մինչեւ ճնշումները հասնեն անձամբ Կաթողիկոսին։

Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ «բացահայտել» են Կաթողիկոսի կողմից լուրջ բացթողում, թե վեհափառն իր գահակալության 26 տարիների ընթացքում Ազգային-Եկեղեցական ժողով վերջին անգամ հրավիրել է 2017 թվականին, մինչդեռ պետք է աներ մի քանի տարին մեկ անգամ:

Ըստ մեր աղբյուրների՝ այդ հավաքների ընթացքում բոլոր հոգեւորականները քննարկում են եկեղեցու վերաբերյալ ներքին ու արտաքին խնդիրներ: Հենց այդ ժողովն է ընտրում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որոշումներ ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ, լսում Կաթողիկոսի, Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի, Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ իր կողմից ձեւավորված հանձնաժողովների զեկույցները եւ անհրաժեշտության դեպքում կայացնում որոշումներ։ Ու թեեւ դա զուտ ներեկեղեցական հարց է եւ ներքին կառավարման խնդիր, Նիկոլ Փաշինյանը որոշել է այն դիտարկել որպես նոր ճնշման գործիք՝ Կաթողիկոսից պահանջելու պարզաբանում, թե ինչու ժողովները 2017-ից հետո չեն անցկացվել։

Կարճ ասած, առաջիկայում եկեղեցու եւ Կաթողիկոսի նկատմամբ ճնշումները, հատկապես ներեկեղեցական հարցերի համատեքստում, ավելի են շատանալու։

Նշենք նաեւ, որ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ այս կիրակի եւս պատարագի է մասնակցելու, այս անգամ՝ Արարատի մարզում: «Նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ. Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին», – հայտարարել է Փաշինյանը:

Այսինքն՝ երեք հարյուրից ավելի հոգեւորական ունեցող եկեղեցում Փաշինյանը գտել է մարդկանց, որոնք իրեն չեն մերժում, եւ հերթով գնում է նրանցից հաղորդություն ստանալու»։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել