Ներքին 9 ամիս առաջ - 21:55 01-10-2025

Փաշինյանի վրա գործադրվող արտաքին ճնշումներն արագացնելու են «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին և հայտարարել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո կտրուկ փոխել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հռետորաբանությունը և այժմ փորձում է Ադրբեջանին դարձնել իր սաբոտաժի մեղավորը։ Զուլֆուղարովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի արգելել է Փաշինյանին կատարել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։

Այս մասին Oragir.news-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ, ով նշեց, որ սա ուղղակի հոգեբանական ճնշում է Փաշինյանի նկատմամբ։

«Ես կարծում եմ, որ սա հոգեբանական ճնշում է Փաշինյանի վրա, որպեսզի, ըստ էության, արագացնեն «Թրամփի ուղի» կոչվող ծրագիրը։ Սա է խնդիրը։ Այսինքն՝ ադրբեջանցիները շտապում են այս հարցի շուրջ։ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում, երբ նա քննադատեց Ալիևին հակահայկական խոսքի համար, նրանց նյարդայնացրել է, որովհետև բոլորն էլ գիտեն, որ Փաշինյանը համաձայնել է «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման հետ։ Այն պարզապես գեղեցիկ փաթեթավորվել է «Թրամփի ուղի» ձևակերպմամբ, որպեսզի հայ հասարակության մի հատվածը անհանգստությունից չվատանա, բայց բոլորը հասկանում են, որ սա փաստացի հանձնում է։ Հաշվի առնելով այն, որ Փաշինյանի նկատմամբ կա ճնշում երկրի ներսում, բնականաբար կա ճնշում նաև դրսում։ Ռուսաստանին և Իրանին դա շահավետ չէ, ուստի ադրբեջանցիները փորձում են ստուգել Փաշինյանին՝ տեսնելու, թե նա ինչ արձագանք կտա, դրա համար հանդես են գալիս այսպիսի հայտարարություններով»,- նշեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից