copy image url
Մամուլ 9 ամիս առաջ - 09:18 20-11-2025

Խուդաթյանը փոխվարչապետի պաշտոնի ակնկալիք ունի. ՔՊ–ում այլ կարծիքի են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը եւ նշանակված էր որպես թիվ մեկ պատասխանատու, ըստ որոշ լուրերի, պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։

Նա իրեն մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին։ Սակայն ՔՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդաթյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոնե ղեկավարում է ՏԻՄ-երը, մարզպետներին եւ գլխավոր «ձայն բերողն» է համարվում:

Պատահական չէ, որ համապետական ընտրությունների՝ արդեն իսկ ձեւավորված շտաբում Խուդաթյանին ՏԻՄ-երի պատասխանատու են նշանակել։ Խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց հետո նոր Խուդաթյանը կարող է ստանալ իր վարձքը՝ նշանակվելով փոխվարչապետի պաշտոնում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը