copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 17:10 19-11-2025

Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո ՀԷՑ-ը մարել է 20 մլն դոլարի վարկային պարտավորություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) սույն թվականի նոյեմբերի 17-ի նիստի արդյունքներով Հանձնաժողովն ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին որոշում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԷՑ-ը։

Համաձայն գործող իրավակարգավորումների՝ մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ավարտը, Ընկերությունը` գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարչի կառավարման ներքո, շարունակելու է իր բնականոն գործունեությունը՝ իրականացնելով էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայով վերապահված գործառույթները և ապահովելով դրանց շրջանակում նախատեսվող դրամական հոսքերի անընդհատությունը, այդ թվում ստանձնված պարտավորությունների ժամանակին և ամբողջական կատարումը:

Մասնավորապես՝ վերոգրյալի համատեքստում, բացի Ընկերության ունեցած պարտավորությունների ընթացիկ մարումներից, Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո իրականացվել է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պարտավորության մայր գումարի վաղաժամկետ մարում:

Հիմք ընդունելով Ընկերության ֆինանսական վիճակը՝ աներկբա է, որ Ընկերությունն իր բնականոն գործունեությանն անհրաժեշտ բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի՝ ըստ հաստատված վճարումների պլանի և կատարողական ակտերի:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ