Տեսանյութ Մամուլը՝ տեսանյութով 11 ամիս առաջ - 11:02 26-07-2025

ՀԷՑ-ի կառավարչի աշխատավարձը, Փաշինյանի վարկանիշը, իշխանականների ահուսարսափը Կարապետյանից․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀԷՑ-ի կառավարիչ «գործուղված» Ռոմանոս Պետրոսյանը բավականին մեծ չափի աշխատավարձ է ստանալու. խոսքը մոտ 10 միլիոն դրամի մասին է, որը նա պետք է ստանա յուրաքանչյուր ամիս։ Օրաթերթը դիմեց ՀԷՑ-ը «գրաված» Ռոմանոս Պետրոսյանին` պարզելու համար, թե որքանով է իրական տեղեկությունը: «Աշխատավարձիս դրույքաչափը շատ ավելի քիչ է, քան ձեր նշած թիվը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս հրապարակված հարցումները, որոնք պատվերով անցկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կարծես թե այդքան էլ իշխանության սրտին հաճո չեն։ Բանն այն է, որ ՔՊ վարկանիշը վերջին 2 տարիների ընթացքում ռեկորդային նվազում է ապրել: Նիկոլ Փաշինյանին վարկանիշային սանդղակում գերազանցում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, այլ հենց Սամվել Կարապետյանը։

Հրապարակ օրաթերթը գրում է․ ՀԷՑ-ի իրացման տնօրենի նոր տեղակալ, Երեւան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը, որը ՔՊ կուսակցության անդամ է, վարչության անդամի թեկնածություն է առաջադրել առաջիկա ընտրություններում, ավագանու նախկին ընտրություններին եղել է իշխանական ցուցակում։ Սակայն նրա ամենամեծ արժանիքը թերեւս Փաշինյանի հետ հեծանվավազքին մասնակցությունն է։

Վերջին շաբաթներին մեծ քանակությամբ զինտեխնիկա, ռազմամթերք են բերում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա։ Օրական մի քանի բեռնատար ինքնաթիռ է վայրէջք կատարում՝ լի բեռներով․ հայտնում է օրաթերթը։

Օրաթերթը նաև գրում է․ Իշխանականները վախ ունեն, որ Սամվել Կարապետյանի կողմից նոր ստեղծվող ուժի վարչապետի թեկնածուն կլինի Կարեն Կարապետյանը։ Ասում են՝ Կարապետյանն այս առումով անխոցելի է։

Փաստ օրաթերթը գրում է․ Հուլիսի 8-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով, որ գլխավոր դատախազը քրեական վարույթ նախաձեռնի Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության մի շարք անդամների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ: Հակակոռոպցիոն կոմիտեն ու դատախազությունը որոշել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնել։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ