Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 23:49 17-11-2025

Բելգորոդում առևտրի կենտրոն է բռնկվել ԱԹՍ-ի հարձակումից հետո. մարզպետ

Բելգորոդի Կորոչա քաղաքում առևտրային օբյեկտ է այրվում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո: Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Կորոչա քաղաքը թշնամու անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել։ Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան: Հարվածի հետևանքով այրվել է առևտրային օբյեկտի տանիքը»,- գրել է Գլադկովը Տելեգրամի ալիքում` հրապարակելով այրվող «Վոկզալնի» առևտրի կենտրոնի լուսանկարը։
Նրա խոսքով` հրշեջ հաշվարկները վերացնում են հրդեհի օջախը։

«Եվս մեկ հարվածից կոտրվել են բազմաբնակարան շենքի 4 բնակարանների պատուհանները։ Բացի այդ, ժամանակավորապես առանց լույսի են մնում Կորոչա քաղաքը և Պոգորելովկա և Պոդկոպաևկա գյուղերը»,- հավելել է Գլադկովը։