Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 11:35 15-11-2025

Իշխանությունը Վազգենի ու Նարեկի գործով փորձում է գործի դնել մանիպուլյացիան․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը.

Իշխանությունը Վազգենի ու Նարեկի գործով փորձում է իր հիմնական զենքը՝ ստախությունն ու մանիպուլյացիան գործի դնել:

Օրինակ Հայկ Կոնջորյանը տեսանյութով ժողովրդին հարցնում է, թե արդյոք նորմալ են համարում հայհոյանքը եւ ծանր վիրավորանքը քաղաքական քննադատության մեջ եւ թե արդյո՞ք դա ժողովրդավարության ցուցիչ է:

Լսիր, սիրելի ժողովուրդ, չտրվես սրանց էժան տրյուկներին: Վազգենի ու Նարեկի փոդքաստի ընթացքում հնչած հայհոյանքն ու հասցրած ծանր վիրավորանքները կարող է եւ չհամարես նորմալ, բայց հաստատ է այն, որ դրանում հանցանք չկա ու դրա համար տղերքին կալանավորելն անթույլատրելի է իրավական իմաստով:

Տղերքը քաղաքական բանտարկյալներ են եւ դրանում երկրորդ կարծիք պարզապես չկա...
Սրա նպատակն ազատ մեդիան ճնշելն է, Իսկ կոնկրետ Antifake լրատվամիջոցը՝ փակելը: